Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը նշեկ է, թե ով է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը։
«Մեսսիի, Մարադոնայի, Պելեի և Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուներ, կարող եմ ասել, որ պատմության լավագույն խաղացողի թեման փակված է։ Ես Մեսսիին համարում եմ պատմության մեծագույններից մեկը, բայց նախընտրում եմ Ռոնալդուին, քան Մեսսիին՝ գիտակցելով, որ նա երկու անգամ ոչնչացրեց իմ թիմին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- Նևիլի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
2009 և 2011 թվականներին «Բարսելոնան», որի կազմում խաղում էր Մեսսին, ՉԼ-ի եզրափակիչներում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին», որտեղ խաղում էր Գարի Նևիլը։ Մեսսին 2 խաղերում էլ աչքի է ընկել խփած գոլով։