«Ռեալի» կիսապաշտպան Էդեր Ազարը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով (0-1):
Այսօր ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի վնասվածք է ախտորոշվել:
AS-ը հայտնում է, որ Ազարը կարող է մոտ 2 ամիս բաց թողնել։ Նա չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» (փետրվարի 26) և «Բարսելոնայի» հետ (մարտի 1) կայանալիք խաղերին:
Ֆուտբոլիստը վերջերս է վերականգնվել վնասսածքից, որը ստացել էր նոյեմբերին Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի հետ խաղում (2:2): «Լևանտեի» հետ խաղը նրա համար երկրորդն էր դաշտ վերադառնալուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում Լա Լիգայի 10 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։