Առաջիկա ամռանը իտալական ակումբներից մեկը՝ «Ինտերը» կարող է իր կազմը ամրապնդել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Մարսիալով:
Եթե «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մրցաշրջանի ավարտին փոխի ակումբը, ապա միլանցիները կփորձեն փոխարինել նրան ֆրանսիացի հարձակվողով, հայտնում է «Tuttosport»-ը:
Նշենք, որ ԶԼՄ-ները «Ինտերի» հետ են կապում նաև «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: