Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը Il Mattino-ի հետ հարցազրույցում հիշել է «Ինտերի» կազմում խաղալու իր փորձը: Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսը «Ինտերի» կազմում խաղացել է 1995/1996 մրցաշրջանում:
«Ես շատ եմ պարտական «Ինտերին»: Եթե չլիներ Իտալիայում այս փորձը, միգուցե ես երբեք չէի դառնայի այնպիսի ֆուտբոլիստ, ում այդ ժամանակ բոլորը գիտեին:
Ես հիանալի հիշում եմ Սան Սիրոյի մթնոլորտը, մարզումները բազայում: Ամեն ինչ կատարյալ էր»,- ասել է Կառլոսը: