Այսօր Fastex ՀՊԼ 17-րդ տուրի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» հետ:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ «Փյունիկը» հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով։ Հանդիպման 31-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել տանտերերի պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
«Շնորհավորում եմ մրցակցին, բայց ոչ միայն մրցակցին, այլ նաև այն մարդկանց, ովքեր մեծ աշխատանք են տանում, որ մենք պարտվենք։ Շնորհավորում եմ՝ ձեզ մոտ ստացվեց։ Սա համարում եմ խայտառակություն»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մանրամասները՝ «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում։