Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը խոսել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման մասին։
«Նախագահ Մակրոնն ասաց, որ սպորտը չպետք է քաղաքականացվի։
2024 թվականի Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի հետ կապված շեշտեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ պատերազմող, պետք է մասնակցեն դրանց»,- մեջբերում է Բախի խոսքերը РИА Новости-ն։
Հաջորդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։