Ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը չկարողացավ զսպել արցունքները Իտալիայի Անթհոլց քաղաքում 2020 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ավարտից հետո հարցազրույցի ընթացքում: Ֆրանսիական թիմը, որի կազմում էին Ֆուրկադիը, Էմիլին Ժակլինը, Սիմոն Դեստյերը և Կանտին Ֆիյոն Մայեթը, նվաճեց ոսկե մեդալներ ՝ 21,5 վայրկյանով առաջ անցնելով նորվեգացիներից:
«Սա թիմային էստաֆետա է, ուստի այսօր իմ մասին չէ խոսքը: Խոսքը թիմի, տեխնիկական անձնակազմի մասին է: Սա հաղթանակ է, որը մեզ բոլորիս պակասում էր, ոչ միայնինձ: Ֆրանսիայի հավաքականը 19 տարի սպասում էր այս տիտղոսին», — ասել է մարզիկը:
🤩 Les larmes de bonheur et l’émotion de Martin Fourcade après le titre des Bleus.
— la chaine L’Équipe (@lachainelequipe) February 22, 2020
Merci, vous êtes les meilleurs ! 🇫🇷#AllezLesBleus #lequipeBIATHLON
📱📺 La course en direct vidéo 👉 https://t.co/aQd7gTa8mb pic.twitter.com/u9U1IwtJQS