Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Արարատն» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը խաղի 16-րդ րոպեին հեղինակել է Ադամա Տրաորեն, որը Ռազմիկ Հակոբյանի փոխանցումից հետո է գրավել «Ալաշկերտի» դարպասը։
Այս հաղթանակից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:«Ալաշկերտը» 34 միավորով 3-րդ տեղում է։