«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղից հետո (0:1) խոսել է հարձակվող Էդեն Ազարի վնասվածքի մասին:
29-ամյա բելգիացին 67-րդ րոպեին ստիպված էր եղել փոխարինվել: Ազարը վնասվածք է ստացել և հեռացել է խաղադաշտից կաղալով:
«Նա ուժեղ հարված ստացավ: Նա իրեն լավ չէր զգում: Մեզ պետք են ավելի շատ բժշկական թեստեր, կտեսնենք, թե ինչ կլինի վաղը», — մեջբերում է Զիդանին El Chiringuito TV-ին:
Հիշեցնենք, որ բելգիացին երկուսուկես ամիս բաց էր թողել ոտքի վնասվածքի պատճառով և փետրվարի 16-ին դաշտ էր վերադարձել «Սելտայի» հետ խաղում:
Փետրվարի 26-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մարտի 1-ին «Արքայական ակումբը» Իսպանիայի առաջնությունում կհանդիպի «Բարսելոնայի» հետ: