Fastex ՀՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում այսօր կայացել է երկու հանդիպում։
«Վանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին։ Հյուրերի կազմում միակ գնդակը խփեց Միրզոյանը։
«Նոան» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Աչքի ընկան Ղևոնդյանն ու Վարդանյանը։
Այս հաղթանակներից հետո «Նոան» և ԲԿՄԱ-ն իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր։
«Լեռնային Արցախը» 21 միավորով վեցերորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը»՝ հինգերորդը՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր։