«Վուլվերհեմփթոնի» առաջատար Դիոգո Ժոտան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում:
Ըստ աղբյուրի, մանկունյանցիները մտադիր են խաղացողին ձեռք բերել այս ամառ և պատրաստ են վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ 23-ամյա պորտուգալացու համար:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա էին Եվրոպա լիգայի «Վուլվերհեմփթոն» — «Էսպանյոլ» հանդիպմանը (4-0) և տպավորված էին Ժոտայի խաղով․ «գայլերի» հարձակվողը խփեց երեք գոլ, որից հետո ճանաչվեց ԵԼ-ի շաբաթվա լավագույն խաղացող: