Ֆիննական Կոնտիոլահտիում ընթացող բիաթլոնի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նորվեգացի Յոհաննես Բյոն հաղթել է սպրինտում։
Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը 23 րոպե 09,0 վայրկյան արդյունքով գրավել է առաջին տեղը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց նորվեգացի Ստուրլա Հոլմ Լեգրադը (10,5):
Լավագույն եռյակը եզրափակել է Գերմանիայի ներկայացուցիչ Ռոման Ռեսը (+28,8)։