Ուսեյն Բոլտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր վաճառքի մասին.
«Ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած երկրպագու, ես երկար եմ սպասել դրան։ Երկրպագուները տարիներ շարունակ խոսում են այս մասին:
Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբը շատ վերելքներ ու վայրէջքներ է ապրել: Այն բանից հետո, ինչ Կրիշտիանուն ասաց հարցազրույցում, ես որպես երկրպագու զարմացա, որ ակումբը տեխնոլոգիական առաջընթաց չի գրանցել՝ ավելի լավը դառնալու և խաղացողներին օգնելու համար:
Հուսով եմ, որ նոր սեփականատերերը կգան և կզարգացնեն ակումբը ճիշտ ուղղությամբ»,- մեջբերում է Բոլտին Eurosport-ը։