Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը խոսել է Գերմանիայի հավաքականի ակցիայի մասին։ Նրա խոսքերն է փոխանցում «Российская газета»-ն։
Երեկ Գերմանիան 1-2 հաշվով պարտվեց Ճապոնիային։
-Շատ խոսակցություններ կան ՖԻՖԱ-ի կողմից ծիածանագույն թևկապների արգելքի մասին։ Գերմանիայի խաղացողներին դա ակնհայտ դուր չէր եկել և նրանք նույնիսկ բողոքի ակցիա պես մի բան արեցին ճապոնացիների դեմ խաղից առաջ։ Մի՞թե դա այդքան կարևոր է։
-Հիմա կարևորը ֆուտբոլն է, դրա որակը, ոչ թե թևկապի գույնը։
Հասկանում եմ թիմի անհանգստությունը, բայց կարծում եմ, որ խաղացողները նախևառաջ խաղի վրա պետք է կենտրոնանան։ Սպորտն առաջին տեղում է, մնացածը պետք է երկրորդ պլան մղվի։