Գերմանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ի՝ Ճապոնիայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղից առաջ արված թիմային լուսանկարում ձեռքերով փակել են իրենց բերանները:
Այս ժեստով գերմանացի ֆուտբոլիստները, հնարավոր է, իրենց դժգոհությունն են հայտնում ԱԱ-2022-ի խաղերում ծիածանագույն թևկապ կրելու արգելքի վերաբերյալ:
Կատարի իշխանությունները բազմիցս քննադատությունների են արժանանում երկրում մարդու իրավուքների խախտման պատճառով: