Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին զեկույցի համաձայն՝ դեռահասների 81 և մեծահասակների 27,5 տոկոսը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն:
Իրավիճակով պայմանավորված՝ ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն կազմել են նոր ծրագիր, որը նպատակ ունի ամրապնդելու սպորտի դերը և մինչև 2030թ. նպաստելու առողջ և ակտիվ ապրելակերպի խթանմանը: Սա ՄՕԿ-ի ռազմավարության ծրագրերից մեկն է:
«Սպորտը չափազանց էժան, բայց շատ արդյունավետ գործիք է առողջության խթանման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար», – ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն կմիավորեն իրենց ուժերը՝ առողջապահության և մարզաշխարհի կազմակերպություններում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կտրամադրի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աջակցություն ծրագրերն իրականացնելու համար։
ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն համագործակցում են 1984 թվականից և բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացրել: