Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը ակումբի կողմից «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ:
«Ես չեմ կարող այլ խաղացողի քննարկել: Բայց նա շատ լավ ֆուտբոլիստ է, անկասկած»,- մեջբերում է Զիդանին Goal-ը:
Ավելի վաղ Ստերլինգը, պատասխանելով «սերուցքայինների» հետաքրքրության մասին հարցին, «Ռեալին» համարել էր ֆանտաստիկ ակումբ: