Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը, տեղեկացնում է AS-ը:
««Ռեալը» ֆանտաստիկ թիմ է, բայց ես հարգում եմ իմ ներկայիս ակումբը և կատարում եմ դրանում նշված բոլոր կետերը»,-ասել է Ստերլինգը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը ցանկանում է ամռանը գնել անգլիացի հարձակվողին: Նշվում է, որ հավանական տրանսֆերի արժեքը կազմելու է 180 միլիոն եվո: