Նոյեմբերի 20-ին կայացավ հանդբոլի կանանց Եվրոպայի առաջնության Դանիա – Նորվեգիա եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է նորվեգացիների հաղթանակով՝ 27:25 հաշվով։
Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ և պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող։
Դանիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց արծաթե մեդալներ։
Հավելենք, որ բրոնզե մեդալների համար խաղում Չեռնոգորիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն՝ 27:25:
Եվրոպայի առաջնություն. Կանայք
Եզրափակիչ
Դանիա – Նորվեգիա – 25:27 (15:12)