Հարավկորեացի գեղասահորդուհի Կիմ Յե Լիմը հաղթել է գեղասահքի Գրան պրիի հինգերորդ փուլում, որն անցակցվեց ճապոնական Սապորո քաղաքում։
Կանանց մրցապայքարում Լիմը հաղթեց 204,49 միավոր ընդհանուր հաշվով (72,22 միավոր կարճ ծրագրի և 132,27 միավոր ազատ ծրագրի համար)։
Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի չեմպիոն, ճապոնացի Կաորի Սակամոտոն (201.87; 68.07 + 133.80):
Լավագույն եռյակը եզրափակել է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիոն Սումիյոշին (193.12; 68.01 + 125.11):
Ճապոնիայի Գրան Պրի․ Կանայք
Վերջնական դիրք
1. Կիմ Յե Լիմ (Հարավային Կորեա) – 204,49
2. Կաորի Սակամոտո (Ճապոնիա) – 201,87
3. Ռիոն Սումիյոշի (Ճապոնիա) – 193.12