«Բավարիայի» նախագահն ասել է, որ ակումբը մոտ է եղել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելուն։
«Հոլանդն աշխարհի բոլոր թոփ ակումբների դիտակետում է, և մենք լավագույն հնարավորություններն ունեինք «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա տրանսֆերը ձեռք բերելուն:
Մյուս թոփ-ակումբների համեմատ մենք կարող է ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունենք, բայց առավելություն ունենք մեր անհատական վերաբերմունքի շնորհիվ:
Մեր ֆուտբոլիստներն իրենց աշխատավարձերը ստանում են ժամանակին, և նրանց վերաբերվում են ընտանիքի պես։ Մենք նաև հեռանկարներ ենք առաջարկում, քանի որ սա ամենակարևորն է խաղացողների համար»,- ասել է Հերբերտ Հայները Mediengruppe Bayern-ին տված հարցազրույցում։
























































