ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կառլոս Սոլերը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Սոլերը գոհ չէ ՊՍԺ-ում իր ստացած խաղաժամանակից. Ըստ աղբյուրի՝ Կառլոսը պատրաստ է դիտարկել այլ թիմ տեղափոխվելու տարբերակը։
Նշենք, որ Սոլերը Փարիզ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Վալենսիայից։ Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում խաղացել է 566 րոպե՝ իր անձնական հաշվին գրանցելով 3 գոլ և մեկ գոլային փոխանցում։