Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է հարձակվող Սադիո Մանեի վնասվածքի մասին։
Սենեգալցին վնասվածք էր ստացել Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպման սկզբում ու չկարողացավ շարունակել հանդիպումը։
«Սադիոն հարված է ստացել սրունքին: Բավական ցավոտ տեղ է։ Պետք է սպասել բուժզննման արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե որքանով է ամեն ինչ լուրջ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով սենեգալցի հարձակվողը խաղադաշտը լքել է 20-րդ րոպեին։ Նրան փոխարինեց Լերոյ Սանեն։ Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակով՝ 6։1 հաշվով։
























































