Մատեյս դե Լիխտը մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները․ «Բավարիային» բաժին է հասել ՊՍԺ-ն։
«Շատ եմ սպասում այդ խաղերին, տոն կլինի ֆուտբոլի բոլոր սիրահարների համար։
Հանդիպելու են Եվրոպայի երկու ուժեղագույն թիմերը, և մենք հույս ունենք, որ երկու գերազանց խաղ կանցկացնենք և, իհարկե, «Բավարիան» կհաղթի»,-հոլանդացու խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։