Լիոնել Մեսսին հինգշաբթի կմարզվի ՊՍԺ-ի ընդհանուր խմբի հետ։
Արգենտինացի հարձակվողը և պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն հինգշաբթի կվերադառնա խմբի հետ մարզումներին, հայտնում է L’Équipe-ը: Երկու ֆուտբոլիստներն էլ առողջական խնդիրների պատճառով բաց են թողել Լիգա 1-ի 14-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղը (2:1):
Հաղորդվում էր, որ Մեսսիի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի բորբոքում։
Ընդհանուր խմբում կմարզվի նաև հարձակվող Կիլիան Մբապեն, որը մկանային խնդիրների պատճառով փոխարինվեց «Լորյանի» դեմ խաղի 85-րդ րոպեին։
Մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին երեք օր հանգստի հնարավորություն է տվել «Լորյանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, ուստի թիմը միայն այդ օրը կվերսկսի մարզումները։
Նոյեմբերի 13-ին ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կխաղա «Օսերի» հետ։ Սա փարիզցիների վերջին հանդիպումն է ԱԱ 2022-ի դադարից առաջ։