ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի բորբոքում։
Մեսսին բաց կթողնի Լիգա 1-ի 14-րդ տուրի «Լորյանի» հետ հանդիպումը, որը կկայանա վաղը՝ նոյեմբերի 6-ին։
Նշվում է, որ 35-ամյա արգենտինացին կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում հաջորդ շաբաթ։
ՊՍԺ-ի կազմում խաղը բաց կթողնեն նաև Կեյլոր Նավասը, Պրեսնել Կիմպեմբեն և Ֆաբիան Ռուիսը։