Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց Չոն Ու Յոնը։ 11 րոպե անց Միխայել Գրեգորիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման մտավ 62-րդ րոպեին։
«Ֆրայբուրգը» 27 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Քյոլնը» 17 միավորով 12-րդ տեղում է։
























































