«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Հերտայի» դեմ տարած 3-2 հաշվով հաղթանակը և խոսել դարպասապահ Մանուել Նոյերի՝ շարք վերադառնալու մասին։
«Հեշտ խաղ չէր։ Պահեր կային, որ չէինք կարողանում մեր ֆուտբոլը խաղալ։ Կարևոր խաղ էր, և մենք հաղթեցինք։
Նոյերի վերադա՞րձը։ Նա ավագն է ու շատ կարևոր է մեզ համար ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Նա առաջվա պես աշխարհի լավագույն դարպասապահն է։ Ուրախ ենք, որ նա վերադարձել է։ Ողջ Գերմանիան է երջանիկ, որ Նոյերը վերջապես շարք է վերադարձել»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
























































