Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Հերտային» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
12-րդ րոպեին հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Մուսիալան։ 37-րդ րոպեին Չուպո-Մոտինգը կրկնապատկեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց դուբլ ձևակերպեց։
40-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Լուկեբակիոն, իսկ 5 րոպե անց Չելկեն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2-3:
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Հերտան» 11 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Բավարիան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































