«ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները բաց կթողնի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։
Հարձակվողը կոճի վնասվածք էր ստացել նախօրեին «Շախտյորի» դեմ խաղում։
Հինգշաբթի օրն անցկացված բուժզննումը ցույց է տվել, որ խաղացողի մոտ արձանագրվել է լուրջ վնասվածք և Վերները խաղադաշտ դուրս չի գա մինչև 2022 թվականի վերջ։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը հանդես կգա E խմբում, որտեղ կհանդիպի Իսպանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։