«Լայպցիգի» պաշտպան Մոհամեդ Սիմականը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ:
«ՊՍԺ-ն հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Փարիզցիների մարզական տնօրենը զրուցել է իմ գործակալների հետ։ Բայց ես որոշեցի մնալ, քանի որ ինձ համար գլխավորը կայունությունն է։ Այս որոշումը համաձայնեցվել է «Լայպցիգի» ղեկավարության հետ»,- ասել է ֆուտբոլիստը L’Equipe-ի հետ զրույցում։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: