Հայտնի է, թե որքան գումար է ցանկանում ստանալ Դորտմունդի «Բորուսիան»՝ Ջուդ Բելինգեմի համար։
Bild-ի տեղեկություններով, դորտմունդյան ակումբի ղեկավարությունը հնարավոր գնորդներից 150 մլն եվրո կպահանջի 19-ամյա կիսապաշտպանի համար։
Բելինգեմի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին»։
Այս մրցաշրջանում անգլիացին «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։