Սամի Հեդիրայի կրտսեր եղբայրը՝ Ռանի Հեդիրան ընդգրկվել է Գերմանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում 2022 թվականի Աշխարհի առաջնության համար։
Ընդհանուր առմամբ, նախնական կազմում ընդգրկվել է 55 խաղացող։ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում կընդգրկվի 26 խաղացող։
«Ինձ տեղեկացրին, որ ես Ֆլիկի ցուցակում եմ: Դա մի փոքր սյուրռեալիստական է, ինչպես ներկայիս մրցաշարային աղյուսակը, բայց դա վստահություն է հաղորդում»,- ասել է «Յունիոնի» 28-ամյա կիսապաշտպանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո:
12 տուրերի արդյունքներով «Յունիոն Բեռլինը» պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայի առաջատարն է։ Ռանի Խեդիրան մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր 12 հանդիպումներին։