«Միլանը» հայտարարել է Ստեֆանո Պիոլիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Պիոլիի վերջին պայմանագիրն ավարտվում էր մրցաշրջանի ավարտին։ Կողմերը վաղուց են պայմանավորվել գործարքի պայմանների շուրջ։
Պիոլին անցած մրցաշրջանում հաղթեց սկուդետոն։