Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ։
Դաշտի տերերի կազմում 13-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆլորիան Կանցը։ 36-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Յակուբ Բրուն-Լարսենը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման մտավ 90+2-րդ րոպեին։
«Քյոլնը» 17 միավորով 10-րդ տեղում է։
























































