Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Ունիոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Նիկո Էլվեդին։
Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կևին Բերենսը։ 90+7-րդ րոպեին «Ունիոնին» հաղթանակ է պարգևել Դանիլո Դուկին։
«Ունիոնը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































