«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, որ ցանկանում է ունենալ նույն հանգստությունը, ինչ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Ռեալը» շատ տիտղոսներ է նվաճում. Դուք միշտ կարող եք ինչ-որ բան սովորել լավագույն թիմերից և լավագույն մարզիչներից: Անչելոտիի դեպքում՝ որոշակի իրավիճակներում անհրաժեշտ համբերություն և իրեն կառավարելու կարողություն»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել SportBild-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Բավարիան» Բունդեսլիգայի 12-րդ տուրում կմրցի «Մայնցի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:
























































