Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Բարսելոնայի» մասին, որին իր թիմը երկու անգամ հաղթեց (2-0, 3-0) ՉԼ ընթացիկ մրցաշրջանում։
««Բարսելոնան» ապագայի համար մեծ պոտենցիալ ունեցող թիմ է, նրանք արդեն լավ թիմ են։ Վստահ եմ՝ գերազանց կխաղան Եվրոպա լիգայում»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Football Espana-ն։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» երկրորդ տարին անընդմեջ դուրս մնաց ՉԼ խմբային փուլից։ Երկու անգամ էլ կապտանռնագույնների մրցակիցը «Բավարիան» էր։ Հիմա Չավիի թիմը կխաղա ԵԼ 1/16 եզրափակչում։