Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերի մասին։
«Միանգամից չեմ կարող ասել, որ նա բաց կթողնի աշխարհի առաջնությունը, բայց չեմ էլ կարող ասել, որ կխաղա։ Ցավոք, ես լավատես չեմ։
Մենք կցանկանայինք, որ նա կարողանար հնարավորինս շուտ խաղալ, օրինակ, մյուս շաբաթվա հանգստյան օրերին։ Բայց վստահ չեմ»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Աշխարհի առաջնությունում առաջին խաղը Գերմանիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ Ճապոնիայի դեմ։ Նույն խմբում հանդես են գալիս նաև Իսպանիան և Կոստա-Ռիկան։