Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր վինգեր Ջուդ Բելինգհեմը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Խորխե Պիկոնը։
Ըստ տեղեկությունների՝ Բելինգհեմը 2022/2023 մրցաշրջանը կավարտի «Բորուսիայում», սակայն հետո Ջուդը ցանկանում է միանալ «արքայական ակումբին»։
Հիշեցնենք, որ Բելինգհեմի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները։ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը» ևս դեմ չեն «Բորուսիայի» ֆուտբոլիստին ձեռք բերելուն:
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։