Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի՝ դարպասապահի դիրքի վրա ունեցած ազդեցության մասին։
«Հենց Նոյերի հետ են եկել ամենամեծ փոփոխությունները։ Այն, ինչ նա արեց աշխարհի 2014 թվականի առաջնությանը, ահռելի ազդեցություն թողեց դրանից առաջ եղածի վրա։ Դարպասապահը դադարեց լինել ուղղակի տղա, որը պետք է գնդակ որսա»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում սոցցանցերում ՉԼ-ի էջը։
Նոյերը Գերմանիայի հավաքականում է 2009 թվականից։