Արյեն Ռոբենը դիմել է Ֆրանկ Ռիբերիին։ Հոլանդացին կիսապաշտպանին համարում է իր կարիերայի լավագույն գործընկերը։
Ռոբենը նախկին խաղընկերոջը հաջողություն է մաղթել առօրյա կյանքում․
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ ընկեր: Պատիվ էր քեզ հետ լինել խաղադաշտում և դրանից դուրս: Դու կարող ես հպարտանալ այն ամենով, ինչին հասել ես։ Robbery-ի (Ռոբեն և Ռիբերի) մի մասը լինելը պատիվ է եղել և կլինի։ Վայելիր քո ժամանակն ընտանիքի հետ, շուտով կտեսնվենք»,- գրել է Ռոբենը:
Ֆուտբոլիստները տասը տարի միասին են խաղացել են «Բավարիայում»։ Կիսապաշտպանները նվաճել են բոլոր հնարավոր թիմային տիտղոսները։























































