Գերմանական Բուդնեսլիգայի 11-րդ տուրում Բավարիան արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Հոֆենհայմի դարպասը:
Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Մուսիալան ու Չուպո Մոտինգը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի Բորուսիան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Շտուտգարտի դարպասը: Երկու գոլ խփեց Բելինգհեմը, մեկական անգամ աչքի ընկան Սյուլեն, Ռեյնան ու Մուկոկոն:
Այս խաղերից հետո Բավարիան 22 միավորով 2-րդն է: Բորուսիան 4-րդն է 19 միավորով:























































