Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվել էր «Մայնցին» և ջախջախիչ պարտություն կրեց՝ բաց թողնելով 5 անպատասխան գնդակ։
Հարկ է նշել, որ 28-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայիններից թվում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Այս խաղից հետո «Քյոլնը» 16 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Մայնցը» 18 միավորով՝ 3-րդ։