Լոթար Մատեուսը Գերմանիայում Արգենտինայի դեսպանատան միջոցով փոխանցել է այն մարզաշապիկը, որը ձեռք էր բերել 1986 թվականի Սշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո, որում Գերմանիայի հավաքականը Մեխիկոյում պարտվեց արգենտինացիներին՝ Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ:
Հանդիպումից հետո Մատեուսը կարողացավ մարզաշապիկներով փոխանակվել Մարադոնայի հետ և այն իր մոտ պահել 36 տարի։
Ինչպես խոստովանել է Լոթարը, իրեն մեծ գումար են առաջարկել մարզաշապիկի համար՝ առնվազն ութ միլիոն եվրո։
— Ես մերժել եմ բազմաթիվ առաջարկներ, նույնիսկ 8 միլիոն եվրոյի դիմաց: Ես հավատում եմ, որ ամեն ինչ չէ, որ վաճառվում է։ Այժմ մարզաշապիկը ճիշտ տեղում է,- Մատեուսի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
























































