«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Ռայան Գրավենբերխի մասին։ Ֆուտբոլիստը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում։
«Ռայանի համար հեշտ չէ, բայց նա կլինի աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Ես ասացի նրան նախորդ տարի թիմում ունեցած դերի տարբերության մասին։ Իհարկե, նա տխուր է, քանի որ քիչ է խաղում, բայց չի զայրանում»,- գերմանացու խոսքն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Այս մրցաշրջանում Գրավենբերխը 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։























































