Հոկտեմբերի 19-ին «Բավարիան» 5-2 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» ու դուրս եկավ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ։
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին՝ փոխարինելով Ջամալ Մուսիալային։
Մյուլերի համար սա 52-րդ հաղթական հանդիպումն էր Գերմանիայի գավաթի խաղարկությունում։
Սա մրցաշարի ռեկորդի կրկնությունն է, որը մինչ այսօր պատկանում էր բացառապես Միրոսլավ Վոտավային, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում» և «Վերդերում»:
























































