Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը մեկնաբանել է խաղաժամանակի բացակայությունը թիմում։
«Իրավիճակն ինձ համար հեշտ չէ, իհարկե, ես ուզում եմ խաղալ։ Բայց պիտի համբերությամբ զինվեմ։
Իհարկե, ես գիտեմ իմ որակները։ Բայց «Բավարիան» բարձր որակներ ունեցող լավ խաղացողներով ակումբ է։ Ես ուղղակի պիտի հանգստություն պահպանեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 11 խաղի, որոնց մեծ մասում դաշտ է դուրս եկել խաղավարտին մոտ։























































