Յուլիան Նագելսմանն արձագանքել է այն փաստին, որ Գավին ստացել է տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։
«Իմ կարծիքով, Ջամալ Մուսիալան և Ջուդ Բելինգհեմը ավելի լավ մրցաշրջան են անցկացրել, քան հաղթողը:
Բայց Գավին ականավոր խաղացող է: Ես ևս ուրախ եմ նրա համար»,- մեջբերում է «Բավարիայի» գլխավոր մարզչին Bayern & Germany-ը։
Գավին իր նորամուտը նշեց «Բարսայում» նախորդ մրցաշրջանում և գրեթե անմիջապես հաստատվեց մեկնարկային կազմում: