«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Պոգբան գալիք ամառ ուզում է փոխել ակումբը, սակայն անգլիական ակումբը մտադիր չէ հեշտությամբ բաց թողնել ֆրանսիացուն։ Նշվում է, որ ՄՅՈւ-ն ցանկանում է տրանսֆերի վաճառքից 150 միլիոն ֆունտ ստանալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բանակցությունների մեջ մտնել ցանկացած ակումբի հետ, որը պատրաստ է Պոգբայի համար վճարել այդքան գումար։
Սակայն հաղորդվում է, որ ամռանը «մանկունյանցիները» հնարավոր է ստիպված լինեն վաճառել Պոգբայի տրանսֆերը ընդամենը 50 միլիոն ֆունտով, քանի որ այդ ժամանակ նրա պայմանագրի ժամկետի լրանալուն մնալու է ընդամենը մեկ տարի։
Ինքը՝ ֆուտբոլիստը ուզում է կարիերան շարունակել «Ռեալում», «Բարսելոնայում» կամ էլ «Յուվենտուսում»։ «Արքայական» ակումբի տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում մեծ գումարներ ծախսել Պոգբայի վրա։